ՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ․ ԱԳՆ խոսնակ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն Ադրբեջանին տրամադրել է ականապատ տարածքների 972 գրանցամատյան՝ առանց նախապայմանների։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման վերաբերյալ Բաքվի պահանջներին։

«Ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը դիմումների հիման վրա կազմել և 2024 թվականի սկզբին ականապատ տարածքների նոր գրանցամատյաններ է փոխանցել Ադրբեջանին։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը՝ չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին, որ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ»,- նշել է Բադալյանը։

ՀՀ ԱԳՆ-ն նաև ընդգծում է, որ ՄԱԿ-ի Արադարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Բաքվի դիմումը, որով Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին ականապատման գործողությունների մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի