Հայաստանի կադաստրային քարտեզների ճշգրտման նորարարական մեթոդները՝ միջազգային գիտաժողովի օրակարգում

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի ապրիլի 6-10-ը Ավստրալիայի Համագործակցության Բրիզբեն քաղաքում անցկացվող Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթվա շրջանակներում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է զեկույց՝ «Հայաստանում կադաստրային քարտեզների սխալների ուղղումը երկրատարածական տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով․ տեղեկացնում են ՀՀ Կադաստրի կոմիտեից։

Սուրեն Թովմասյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին մշակված իրավական կարգավորումների հիման վրա կադաստրային քարտեզների սխալների հայտնաբերման և ուղղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև կիրառվող նորարարական մեթոդներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկրատարածական տեխնոլոգիաների, ներառյալ՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման նյութերի օգտագործման արդյունքում ձեռք բերված նշանակալի առաջընթացին։

Զեկույցին հաջորդել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում միջազգային գիտական հանրության ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի փորձի նկատմամբ և առաջադրել են մասնագիտական հարցադրումներ։

Ս. Թովմասյանի ներկայացրած մեթոդաբանությունն առանձնանում է կադաստրային քարտեզների սխալների ուղղման համակարգված մոտեցմամբ։ Ներկայացված մեթոդաբանությունը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ օրենսդրական կարգավորումներ և համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրում։ Հատկանշական է, որ այս մեթոդաբանությունն իրականացվել է 2021 թվականին մշակված նոր իրավական կարգավորումների հիման վրա, որը սահմանում էր կադաստրային քարտեզների ուղղման հստակ կարգ։

Ուշագրավ է, որ զեկույցը տպագրվել է FIG-ի գրախոսվող գիտական ամսագրում, ինչը վկայում է մեթոդաբանության գիտական հիմնավորվածության մասին:

Միջազգային ասպարեզում Հայաստանի փորձը ներկայացնելը նպաստում է պետության՝ տվյալ ոլորտում ունեցած նվաճումների միջազգային ճանաչմանը և գեոդեզիայի ու չափագրման ոլորտի միջազգային մասնագետների հետ մասնագիտական կապերի ամրապնդմանը։