Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկում գերի է վերցրել ռուսական բանակում կռված Չինաստանի 2 քաղաքացու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացու, որոնք կռվել են ռուսական բանակում։ Դեպքը տեղի է ունեցել Դոնեցկի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմն ունի այդ գերիների փաստաթղթերը, բանկային քարտերը և անձնական տվյալները։

«Տեղեկություններ կան, որ օկուպանտների զինվորական ստորաբաժանումներում Չինաստանի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելին է, քան այս երկուսը։ Ներկայում մենք ճշտում ենք բոլոր փաստերը, աշխատում են հետախուզությունը  և զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները»,- նշել է Զելենսկին։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան պետք է անհապաղ կապ հաստատի Պեկինի հետ և պարզի, թե ինչպես է Չինաստանը մտադիր արձագանքել այս ամենին։

«Ռուսաստանի կողմից Չինաստանի ուղղակի կամ անուղղակի ներգրավումը Եվրոպայում այս պատերազմին հստակ ազդանշան է, որ Պուտինը պատրաստվում է անել ամեն ինչ՝ բացի պատերազմը դադարեցնելուց: Նա պայքարը շարունակելու ճանապարհ է փնտրում: Սա միանշանակ արձագանքի կարիք ունի: ԱՄՆ-ի, Եվրոպայի և բոլոր նրանց, ովքեր խաղաղություն են ցանկանում»,- հայտարարել  է Զելենսկին:

Հաղորդվում է, որ Չինաստանի քաղաքացիները ներկայում Ուկրաինայի անվտանգության ծառայությունում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի