Իլոն Մասկն անձամբ փորձել է համոզել Թրամփին չեղարկել մաքսատուրքերը․ The Washington Post

Լուրեր

08.09.2026 | 20:50
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտան
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն անձամբ է փորձել համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղմացնել իր դիրքորոշումը առևտրային մաքսատուրքերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հանգստյան օրերին Մասկը մի քանի հաղորդագրություն է հրապարակել X սոցցանցում՝ քննադատելով Թրամփի առևտրային քաղաքականության խորհրդական և մաքսատուրքերի կողմնակից Փիթեր Նավարոյին: Լրատվամիջոցի տվյալներով՝ Մասկը նաև ուղիղ դիմել է Թրամփին, սակայն այդ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել։ Նախօրեին ԱՄՆ նախագահը սպառնացել էր Չինաստանից ապրանքների համար լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք մտցնել, եթե Չինաստանը չչեղարկի Վաշինգտոնի մաքսատուրքերի նկատմամբ սահմանված պատասխան միջոցները։

Մասկը նաև հրապարակել է Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանի տեսանյութը՝ բացատրելով ազատ շուկաների կարևորությունը:

The Washington Post-ը նշում է, որ մաքսատուրքերի վերաբերյալ Թրամփի և Մասկի դիրքորոշումների տարբերությունները մինչ օրս նախագահի և նրա խորհրդականի միջև ամենանշանակալի հակամարտությունն են։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մասկը դեմ է եղել առևտրային մաքսատուրքերին Թրամփի առաջին նախագահության ժամանակ, երբ Tesla-ն փորձում էր դատարանում վիճարկել Չինաստանից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը։

Լրատվամիջոցի աղբյուրներն ասել են, որ գործարարներից շատերը, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ պաշտպանել են Թրամփի թեկնածությունը, «ապշել են» ԱՄՆ նախագահի՝ նման բարձր մաքսատուրքեր սահմանելու որոշումից։

Ըստ WP-ի տեղեկությունների՝ Թրամփի կողմնակիցներից մի խումբ գործարարներ սկսել են աշխատել ոչ ֆորմալ խմբի ստեղծման վրա, որը լոբբինգ կկատարի ավելի չափավոր առևտրային քաղաքականության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի