Շտապօգնության մեքենայի վթարի  հետևանքով մահացածը բժիշկն է, բուժքրոջ վիճակը ծանր է

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Առավոտյան շտապօգնության մեքենայի  վթարի հետևանքով մահացածը բժիշկն է։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

«Բուժքրոջ վիճակը կայուն ծանր է, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վարորդը միջին ծանրության է, գիտակցություն ունի»,- ասաց Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրենը։

Գրիգորյանի խոսքով՝ կանչից հետ գալուց վարորդն,  ամենայն հավանականությամբ,  ղեկին քնել է և մեքենան վթարվել է։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 6-ի սահմաններում «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի հետևանքով իրենց հիվանդանոց տեղափոխված 1957 թ․ ծնված Հասմիկ Ղ-ն մահացել է։

 

Անի Թամրազյան