3-ամյա երեխային կոնֆետի տեսքով քիմիական բաղադրությամբ հաբ են տվել․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց՝ նախաձեռնվել է քրեական վարույթ 173-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ երեկ ոստիկանություն ահազանգ է ստացվել, ըստ որի՝ 3-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբեր ուտելու հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը

Պարզվել է, որ երեխայի 30-ամյա մայրը կեսգիշերին մոտ տաքսիով իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց: Ոստիկանները հայտնաբերել են տաքսու վարորդին, որը նշել է՝ կոնֆետներն իրեն հյուրասիրել էին 2 օտարերկրացիներ, որոնց որպես ուղևոր ինքը տեղափոխել է։

Մանյա Պողոսյան