Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն, որպես առանցքային գործընկեր, Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար․ Պապոյան

Լուրեր

09.07.2026 | 17:30
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Բուշերի ԱԷԿ-ի մերձակայքին
09.07.2026 | 17:22
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
09.07.2026 | 17:11
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
09.07.2026 | 17:01
Ծառուկյանի ձերբակալության տեսանյութը նվաստացնող էր, ուժի կիրառումը՝ անհամաչափ․ իրավապաշտպանները անկախ քննություն են պահանջում
09.07.2026 | 16:50
Սամվել Կարապետյանի դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 16:47
«Կրասնոդարի» սան․ «Շոկի մեջ եմ, որ Սպերցյանը տեղափոխվեց «Ալ Ահլի»»
09.07.2026 | 16:36
Սևանի ափին ապամոնտաժվել է 201 ապօրինի շինություն. քանդվել են Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Նիկոյանի որդու և Արմեն Աշոտյանի եղբոր շինությունները
09.07.2026 | 16:25
Չարենցավանի ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել  գերեզմանոց տանող ճանապարհին
09.07.2026 | 16:16
Իտալիան արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի. նրանց կասկածում են լրտեսության մեջ
09.07.2026 | 16:07
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
09.07.2026 | 15:55
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
09.07.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.07.2026 | 15:32
Ռոմարիոն կոչ է արել պաշտոնանկ անել Կառլո Անչելոտիին
09.07.2026 | 15:21
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
09.07.2026 | 15:10
Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի պաշտոնում // Փաշինյանն արձակուրդ է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։

Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը:

Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։

«Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։ Այսօր մենք պատրաստ ենք համագործակցության նոր ոլորտներ ուսումնասիրել և մշակել նախագծեր, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու երկրների համար», – նշել է Գևորգ Պապոյանը:


Նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։