Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է Թրամփի թույլտվությամբ

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) 21-րդ արտահերթ համագումարում Օզգուր Օզելը վերընտրվել է CHP-ի նախագահի պաշտոնում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա միակ թեկնածուն է եղել։ Ումիթ Ույսալը, որն ավելի վաղ հայտարարել էր իր թեկնածությունն առաջադրելու մասին, համագումարից առաջ գրավոր հայտարարությամբ դուրս է եկել ընտրապայքարից։

Ընդդիմադիր կուսակցության համագումարից հետո Անկարայում հանրահավաք է տեղի ունեցել։ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության թույլտվությունը տրվել է ԱՄՆ-ից։

«Ես կոչ եմ անում Էրդողանին՝ հեղաշրջման փորձ կատարած խունտայի առաջնորդին, դուրս եկեք և մեզ ուղիղ ասեք՝ արդյո՞ք հեղաշրջումը, որը փորձում եք իրականացնել հաջորդ նախագահի՝ ձեր մրցակցի դեմ, ստացել է Ամերիկայի թույլտվությունը։ Խունտայի ղեկավարին ասում եմ՝ ո՛չ Ամերիկան, ո՛չ Թրամփը ձեզ չեն փրկի առաջիկա ընտրություններում»,- ասել է Օզելը։

Նա նաև կոչ է արել համընդհանուր ընտրությունները Թուրքիայում անցկացնել ամենաուշը նոյեմբերին։

Ընդդիմադիր կուսակցապետին մեկը մյուսի հետևից արձագանքել են Թուրքիայի կառավարության անդամներն ու իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները։

«Իմացի՛ր քո տեղը։ Մեր նախագահ Էրդողանը տարիներ շարունակ ծառայել է Թուրքիային մեր ազգից ստացած աջակցությամբ և պայքարել բոլոր տեսակի խնամակալության դեմ։ Հենց Օզգյուր Օզելն է ներկայացնում այն ավանդույթը, որը երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ՝ ժողովրդի կամքին հակառակ հեղաշրջումների ստվերի ներքո։ Օզգյուր Օզելն է, որ քվեատուփից այն կողմ լեգիտիմություն է փնտրում և փորձում է քաղաքականություն ձևավորել փողոցներում։ Հենց Օզգյուր Օզելն է փորձում հերոսական պատմություն կերտել կոռուպցիայի հետ կապված գործից։ Մենք մերժում ենք անձնական հավակնությունները դավադրության տեսությունների հետ խառնող և քաղաքականության քողի տակ ներկայացնող այս մտածելակերպը»,- X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքերմ Իմամօղլուի ձերբակալությունից, ապա կալանավորումից հետո Թուրքիայում շարունակվում են տարաբնույթ բողոքի ակցիաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի