ՀՀ-ում 5G տեխնոլոգիայով շարժական լայնաշերտ կապի ցանցերի զարգացմանն ուղղված հերթական քայլն արված է. Մխիթար Հայրապետյան

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Viva Արմենիա» ընկերությանը 10 տարի ժամկետով տրամադրվել են 2300-2350 ՄՀց և 2350-2400 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2.5 միլիարդ ՀՀ դրամ։ «Վիվա Արմենիա» ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները՝

1. 3 տարում մայրուղիների 98 %-ը ծածկել շարժական ինտերնետով, դրանցից առնվազն 10 %-ը՝ 5 G տեխնոլոգիայով:

2. Յուրաքանչյուր նոր մայրուղի՝ շահագործումից հետո 3 տարում՝ 98% շարժական ինտերնետով 10%՝ 5G-ով:

3. 3 տարում Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքների տարածքի 20 %-ը ապահովել 5 G-ով. Ինժեներական քաղաք, Զվարթնոց, Գյումրու, Կապանի օդանավակայաններ: Բոլոր սահմանային գործող և նոր մաքսակետերը ապահովել լիարժեք 5 G ծածկույթով:

4. 5 տարում վերոնշյալ 4 քաղաքների 40 %-ն ապահովել 5G ծածկույթով: Ակադեմիական քաղաքի ամբողջ տարածքը՝ 5G-ով:

5. 7 տարում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի 60 %-ն ապահովել 5G տեխնոլոգիայով:

Այս քայլը նշանավորում է նոր փուլ Հայաստանի թվային զարգացման ճանապարհին»,- գրել է նախարարը։