«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. անդրադարձ չի կատարվել բռնության ահազանգերին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 խցերում երեկ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Քննչական կոմիտեից։

Ուշագրավ է, որ երեկվանից բարձրաձայնվող բռնությունների մասով որևէ վարույթ մինչ այս պահն այդպես էլ չի նախաձեռնվել։ Հիշեցնենք՝ Factor TV-ին ահազանգած անձը պատմել էր, որ երեկ կեսօրին մի խումբ դիմակավորված անձինք հիմնարկի աշխատակիցների հետ մտել են 5-րդ հարկում գտնվող խցեր և առանց որևէ բացատրություն տալու սկսել են բռնություն գործադրել ցմահ դատապարտյալների նկատմամբ. «Մտել ու սկսել են արյունլվա անել դատապարտյալներին։

«Դուբինկեքով» են սկսել ծեծել, հետո ջարդել են սպասքը, ուտելիքները թափել, թևերից հավաքելով հանել են խցերից ու սկսել խուզարկել, չգիտենք էլ՝ ինչ են ման եկել։ Կողքի «կամերների» տղերքն են սկսել դռներին խփել, որ դադարեցնեն դաժան ծեծն ու հանգիստ թողնեն դատապարտյալներին, բայց իրենք ոնց որ հստակ ծրագրով եկած լինեին»,- պատմել էր մեզ ահազանգած քաղաքացին։ Կատարվածի հետևանքով դատապարտյալները վնասվածքներ էին ստացել, նրանցից 3-ը գիշերը տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։

Ահազանգի հետքերով քրեակատարողական հիմնարկ են այցելել ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Նրանց կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները։ Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ գործողություններն իրականացվել են, քանի որ ցմահ դատապարտյալները դրսևորել են անհնազանդություն և վնասել են խցերի գույքը։

Ռոզա Վարդանյան