Կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնատար անձը, համայնքային հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ վերը նշված վարչական ղեկավարի մատնանշած անձի սեփականության իրավունքը ճանաչելու համար դատավորի օգնականի օժանդակությամբ 2024թ. վարչական ղեկավարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամ և 8.500 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից հետո հայցվորի դիմումը դատարանի վճռով բավարարվել է, և համայնքի հաշվեկշռում գտնվող հիշյալ շինությունները ձեռքբերման վաղեմության ուժով դարձել են վերջինիս սեփականությունը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերը նշված համայնքի վարչական ղեկավարին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), կաշառք տալու համար:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը նախաքննության ընթացքում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով (այդ թվում՝ պաշտոնավարման կասեցում):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: