Թուրքիան ցանկանում է հասնել Թրամփի սահմանած մաքսատուրքերի չեղարկմանը

Լուրեր

08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ մայիսին ԱՄՆ կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկումներ կունենան նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեղարկելու վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի նկատմամբ սահմանվել են 10 տոկոս մաքսատուրքեր։

«Մայիսի կեսերին ես կմասնակցեմ Վաշինգտոնում կայանալիք թուրք-ամերիկյան համաժողովին և պաշտոնական հանդիպումներ կանցկացնեմ ԱՄՆ առևտրի նախարարի ու առևտրային ներկայացուցչի հետ՝ քննարկելու մեր համաձայնեցված նպատակներին համահունչ համատեղ գործողությունների ծրագիրը»,- ասել է նա։

X-ի միկրոբլոգում գրառման մեջ էլ Բոլաթը մեկնաբանել է մաքսատուրքերը որպես «երկու չարիքից փոքրագույնը»՝ դրանք բնութագրելով որպես ԱՄՆ ներքին արդյունաբերությունը վերակենդանացնելու, առևտրի դեֆիցիտը նվազեցնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու փորձ։ Նա հավելել է՝ ակնկալվում է, որ միջոցառումները կարագացնեն համաշխարհային մատակարարման շղթաներում շարունակվող տեղաշարժը:

Բոլաթն ընդգծել է, որ Թուրքիան հունվարից ուշադիր հետևում է ԱՄՆ վարչակազմի ընդունած որոշումներին և երկխոսություն է պահպանում ամերիկացի գործընկերների հետ բոլոր մակարդակներում։ Վերջին հանդիպման ժամանակ, ըստ թուրք պաշտոնյայի, կողմերը քննարկել են առևտրային և տնտեսական հարաբերությունների ճանապարհային քարտեզը, անդրադարձել են առևտրի հետ կապված մարտահրավերներին և ուսումնասիրել ավելի խորը համագործակցության հնարավոր ոլորտները:

«2024 թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել Թուրքիայի ընդհանուր արտահանման 6,2%-ը՝ դարձնելով այն մեր երկրորդ արտահանման շուկան: Մենք կշարունակենք աշխատել առանց ընդհատումների՝ հասնելու 100 միլիարդ դոլարի առևտրի ծավալի թիրախին»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի