Սուպերվարչապետական համակարգը պետք է փոխարինվի վարչապետականով, իսկ ԱԺ-ն էլ ոստիկանության վրա վերահսկողություն իրականացնելու իրավունք պետք է ունենա․ Արմեն Ռուստամյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Բոլորը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում է, որ Հայաստանի սուպերվարչապետական համակարգը պետք է փոխարինվի վարչապետական համակարգով, որն իրենից ենթադրում է առնվազն ոստիկանության վերաենթակայեցում Կառավարությանը, իսկ այդ փոփոխությամբ նաև Ազգային ժողովը կկարողանա վերահսկողություն իրականացնել ոստիկանության վրա։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս հարցի քննարկմանը վարչապետը դեմ չի եղել, իսկ ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցկացմանը, ապա, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, այս հարցում կա ժամկետների խնդիր։

«Այստեղ ժամկետների խնդիր կա,  և այդ առումով դեկտեմբեր ամիսը որպես նպատակ դնել մի քիչ ճիշտ չէ»,- ասաց նա։

Վերջինս նշեց, որ, եթե ուզում ենք նորմալ ընտրություններ անցկացնել, որի ժամանակ քաղաքական ուժերը կկարողանան ստանալ ձայներ, ըստ իրենց արժանիքների, դրա համար ժամանակ է պահանջվում, թեև, վարչապետի կարծիքով, այդ ամենը կարելի է տեղավորել դեկտեմբերի մեջ, և այս առումով, կարծես թե, համաձայնություն չկա։

Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ եթե բանակցություններ են ընթանում, ճիշտ չէ խոսել վերջնագրերով։

Մանրամասները՝ տեսանյութում։