ԵՀ-ն հայտնել է, որ «Եվրոպան պատրաստ է արձագանքել» Թրամփի սահմանած մաքսատուրքերին․ Չինաստանը խոստացել է կոշտ հակաքայլեր

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «Եվրոպան պատրաստ է արձագանքել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին։ Չինաստանն իր հերթին խոստացել է «կոշտ հակաքայլեր» ձեռնարկել, գրում է Current time-ը։

Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ընդգրկուն մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։ Չինաստանի դեմ մաքսատուրքը կկազմի 34, Եվրամիության դեմ՝ 20, Ճապոնիայի դեմ՝ 24, Հնդկաստանի դեմ՝ 26 տոկոս։

ԱՄՆ նախագահի կողմից հայտարարված մաքսատուրքերը «լուրջ հարված» են, որին Եվրոպան պատրաստ է պատասխանել»: Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«ԱՄՆ-ի կողմից հայտարարված համընդհանուր մաքսատուրքերը լուրջ հարված են բիզնեսներին և սպառողներին ամբողջ աշխարհում: Եվրոպան պատրաստ է արձագանքել: Մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերն ու արժեքները: Մենք պատրաստ ենք նաև համագործակցել: Եվ առճակատումից անցնել բանակցությունների»,- գրել է նա X-ում:

Ֆոն դեր Լեյենը լրագրողներին ասել է, որ կիսում է Թրամփի այն տեսակետը, որ ոմանք «անարդարացիորեն օգուտ են քաղում» համաշխարհային առևտրային համակարգի թերություններից: Սակայն, նրա կարծիքով, ներդրված նոր  տուրքերը չեն օգնի «շտկել» համակարգը։ Նա նշել է, որ ԵՄ-ն ավարտում է ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցների ուղղությամբ աշխատանքը՝ կապված պողպատի և ալյումինի վրա սահմանված մաքսատուրքերի հետ, և պատրաստվում է հետագա հակաքայլերի՝ «իր շահերն ու բիզնեսները պաշտպանելու համար, եթե բանակցությունները ձախողվեն»:

Չինաստանը ևս պատրաստվում է «կոշտ հակաքայլեր» ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի, հայտնել է Չինաստանի Առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։

«Չինաստանը կտրականապես դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը»,- ասել են գերատեսչությունից։

Նշվում է, որ Միացյալ Նահանգների կողմից «սուբյեկտիվ և միակողմանի գնահատականների հիման վրա» սահմանած մաքսատուրքերը չեն համապատասխանում միջազգային առևտրի կանոններին, լրջորեն վնասում են համապատասխան կողմերի օրինական իրավունքներին և շահերըին և «միակողմանի ահաբեկման տիպիկ պրակտիկա են»։

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ չեղարկել մաքսատուրքերը և «հավասար երկխոսության միջոցով պատշաճ կերպով լուծել տարաձայնությունները իր առևտրային գործընկերների հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի