Հայաստանի և Վիետնամի փոխվարչապետները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման շրջանակներում: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման նպատակով մարդկանց և գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությանը:

Երկուստեք կարևորվել է նաև միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության առանցքային հարցերի քննարկումը»,- ասված է հաղորդագրությունում: