Ինքնուրո՞ւյն որոշում, թե՞ պարտադրանք․ սկանդալի կենտրոնում հայտնված Վիլեն Գաբրիելյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կիրակի Գյումրիում տեղի ունեցած միջադեպի համար ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր առավոտյան հրապարակային ներողություն խնդրեց և հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Իր որոշման մասին նա հայտնեց ֆեյսբուքյան գրառմամբ։

«Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ, այսպես ասած, միջադեպերը համարում եմ ոչ վայել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ»,- գրել է Գաբրիելյանը:

Երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որում լսելի է, թե ինչպես է, ըստ ամենայնի, ոչ սթափ վիճակում գտնվող պատգամավորը մեկ այլ լրագրողի հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցնում, որից հետո լրագրողներից մեկը պահանջում է ներողություն խնդրել և մանդատը վայր դնել։ Գաբրիելյանն այդ ընթացքում վիճաբանության մեջ էր մտել ոչ միայն լրագրողների, այլև թիմակիցների հետ։

Կիրակի օրով Գյումրիում արգելվա՞ծ է ոչ սթափ վիճակում լինել՝ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հարց է բարձրացնում Գաբրիելյանի թիմակից ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանի խոսքով՝ Գաբրիելյանի պահվածքի հարցը քննարկման առարկա կդառնա քաղաքական մարմնում։

Երբ պատգամավորը որոշում է մանդատը վայր դնել, դա իսկապես դրական քայլ է՝ Factor ТV-ի հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ մյուս կողմից հարց է առաջանում՝ այդ որոշումն ինքնուրո՞ւյն է կայացրել, թե՞ դրդել են կամ պարտադրել։

Ազգային ժողովի պատգամավորին ոչ վայել վարքագիծ դրսևորած Գաբրիելյանը պատրաստվում է ինքնառաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։

«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»,- գրել էր Գաբրիելյանը՝ չմանրամասնելով, թե ինչ առողջացման մասին է խոսքը:

Factor TV-ն արձանագրել է, որ հրապարակումից րոպեներ անց Գաբրիելյանն իր գրառման տեքստից հեռացրել է քաղաքական պատասխանատվություն կրելու հարցում «համապատասխան կամք և վճռականություն ունենալու» հատվածը։ Գաբրիելյանից մանդատը վայր դնելու և գրառման վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։

Ըստ «Քաղաքացիական պայմանագրի» 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի՝ Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրե՛ք ձեր շրթունքները»։

Ջեբեջյանը ստորագրահավաք էր կազմակերպել, որով լրագրողները պահանջում են նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան