Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

Լուրեր

02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է», – ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը հաջողությամբ անցել է բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերը եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվել Ազգային ժողովի կողմից:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների մասին: Նա ներկայացրել է Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է», – ասել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Ֆիլիպ Իվանովիչը ողջունել եւ շնորհավորել է հայ ժողովրդին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ:

Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ այցերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի եւ հեռանկարների, փոխհամագործակցության շուրջ:

Կողմերն ընդգծել են, որ պետք է իրացվի երկու երկրների միջեւ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը: