Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկի DOGE-ը որոշակի պահից կդադարի գոյություն ունենալ

Լուրեր

25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ինչ-որ պահի» Կառավարության արդյունավետության դեպարտամենտը՝ DOGE-ը կդադարի գոյություն ունենալ, իսկ Իլոն Մասկը որպես կառավարության հատուկ աշխատակից իրեն հասանելի է միայն 130 օրով, գրում է CNN-ը։

«Նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու, և ինչ-որ պահի նա կվերադառնա։ Ես կպահեմ նրան այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ պահել։ Նա շատ տաղանդավոր տղա է։ Գիտեք՝ ես սիրում եմ շատ խելացի մարդկանց, նա շատ խելացի է, և նա լավ աշխատանք է կատարել։ Ինչ-որ պահի Իլոնը կցանկանա վերադառնալ իր ընկերություն»,- ասել է Թրամփը Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի մասին:

Հարցին՝ արդյո՞ք DOGE-ը կշարունակի գործել Մասկի բացակայության դեպքում, Թրամփը պատասխանել է, որ կարծում է՝ դաշնային գործակալության ղեկավարները «շատ բան են սովորել», և ոմանք կցանկանան DOGE-ի աշխատակիցներին պահել իրենց մոտ։

«Կարծում եմ՝ ինչ-որ պահի դա կավարտվի»,- ասել է Թրամփը:

Ըստ CNN-ի՝ DOGE-ի գործունեության սկզբից ի վեր, մարտի վերջի դրությամբ՝ ավելի քան 121,000 մարդ աշխատանքից ազատվել է դաշնային գործակալություններից։

Հավելենք, որ Մասկը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը ստանձնել է այն բանից հետո, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի