Ապրիլից մոտ 55 հազար արցախցու աջակցություն դադարեցվելու է, 45 հազարինը` կրճատվելու. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
26.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2026 | 10:19
Փակ է Քարի լիճ տանող ճանապարհը
26.11.2026 | 10:06
Ձյան պատճառով 150 մեքենա արգելափակվել է ճանապարհներին․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
Բոլորը

«Իմ տեղեկություններով մոտ 100 հազար անձ հիմա ստանում է բնակվարձի աջակցություն և ապրիլից իրենք ամբողջապես կտրելու են մոտ 55 հազար քաղաքացիների աջակցությունը, իսկ 45 հազարը ստանալու են ավելի քիչ աջակցություն»,- աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

«Մենք ավելի շատ ոչ թե բնակվարձի ծրագրի համար ենք պայքարում, այլ մենք պայքարում ենք, որ արժանապատիվ, կայուն, արդյունավետ բնակարանային ծրագիր գործի։ Իրենք բնակվարձի աջակցությունը կտրում են շատեր համար հենց այս պահին, մնացածի համար հուլիսից կամ դեկտեմբերից, բայց ասում են, որ արցախցիների մի զգալի տոկոսը կարող է դիմել բնակարանային ծրագրին այս հուլիսի մեկից, մյուս տոկոսը կարող է դիմել 2026 թվականի հուլիսի մեկից։ Այսինքն, այս մարդկանց բնակվարձի ծրագիրը լրիվ կրճատում են, բայց թույլ չեն տալիս, որ իրենք դիմեն բնակարանային ծրագրին։ Այս խնդիրները հաշվի չեն առել և մեր ահազանգերն էլ չեն ընդունել»,- նշում է Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։