Մարին լը Պենը մեղավոր է ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցները յուրացնելու գործով

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Փարիզի դատարանը «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով, հայտնում է BFMTV-ն։

Նշվում է, որ մեղադրական դատավճիռը մեխանիկորեն զրկում է Մարին լը Պենին ընտրությունների մասնակցելու իրավունքից։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք պատիժն անմիջապես կիրականացվի։ Դատարանն այդ մասին ոչինչ չի հրապարակել։

Գործով մեղավոր են ճանաչվել Եվրախորհրդարանի ութ այլ պատգամավորներ Մարին լը Պենի ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունից և 12 խորհրդարանականների օգնականներ։ Գործի նյութերի համաձայն՝ մեղադրյալների գործողություններից ընդհանուր վնասը կազմել է 2,9 մլն եվրո։

Մարին լը Պենը և նրա կուսակիցները  մեղադրվում են Եվրախորհրդարանում ձևականորեն պատգամավորների օգնականների վարձելու մեջ՝ կուսակցության համար գումար հափշտակելու համար։

Լը Պենը պատրաստվում էր 2027 թվականին առաջադրվել Ֆրանսիայի նախագահի ընտրություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի