Թուրքիայում ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացրել՝ hաջակցություն Իմամօղլուի և պահանջել նրա դատավարությունն անցկացնել ուղիղ եթերում

Լուրեր

27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
Բոլորը

Ընդդիմությունը զանգվածային ցույց է կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Այն տեղի է ունենում քաղաքի ասիական կողմում գտնվող Մալթեփե թաղամասում․ գրում է ՏԱՍՍ-ը։

Բողոքի ակցիան կազմակերպել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը ՝ աջակցելու Իմամօղլուին որպես ընդդիմության նախագահի թեկնածու։ Դրան մասնակցում են նաև հինգ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հավաքի մասնակիցները նախ պահանջել են ազատ արձակել Իմամօղլուին, ապա՝ կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, Թուրքիայում բողոքի ալիք բարձրացավ։  Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առնվազն 1800 մարդ բերման է ենթարկվել։ Ամենամեծ ցույցերը կազմակերպվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, որոնք, հիմնականում, ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել երկրի իշխանություններին իր դատավարությունն անցկացնել թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։

«Ես իմամօղլուից պատմական մարտահրավեր եմ փոխանցում [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանին։ Քաղաքապետ Էքրեմ [Իմամօղլուն] ասում է, որ նա մեղավոր չէ։ «Եթե դուք (Էրդողանը — Gazeta.Ru) վստահում եք ինքներդ ձեզ, ես առաջարկում եմ դատավարությունն անցկացնել TRT-ի ուղիղ եթերում»,- ասել է Օզելը` վկայակոչելով ձերբակալված քաղաքապետի դիմումը։