ԱԺ-ն թույլ է տալիս լրագրողներին պաստառ տանել, բողոքի ակցիա անել, եթե պաստառի վրա բռնության կոչ չկա

Լուրեր

25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի տարածքում և շենքում լրագրողներին հնրավարություն է տրվում պաստառներ ցուցադրել՝ եթե բողոքի ակցիա իրականացնելու անհրաժեշտություն լինի։ ԱԺ աշխատակազմը քիչ առաջ խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ նոր կարգ է սահմանվել։

«Ազգային ժողովում հավատարմագրված հարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության՝ պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի արդյունավետ կազմակերպման նպատակով տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի շենք մուտք գործելիս կարող են ունենալ պաստառներ, որոնց վրա վիրավորանք կամ զրպարտություն կամ սպառնալիքներ կամ բռնության կոչեր բովանդակող արտահայտություններ չկան: Այդ պաստառները Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից նախապես կզննվեն անցակետում, որից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ հնարավոր կլինի այդ պաստառները բերել ԱԺ տարածք։ Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ պահպանել վերոնշյալ կարգը»,-նշված է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի՝ լրատվամիջոցներին փոխանցված գրությունում։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ լրագրողները ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փորձեցին ակցիա իրականացնել, ինչը խոչընդոտվեց ԱԺ-ում անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցների կողմից։ Լրագրողները ցանկանում էին ԱԺ օթյակից ցուցադրել Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների համար, որպես բողոք այն վերաբերմունքի, որ Փաշինյանի թիմակից, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թույլ էր տվել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ Ավելի վաղ Քոչարյանը լրագրողին վիրավորել էր՝ ասելով «Մաքրի’ր շուրթերդ», ապա սպառնացել էր չեղարկել ճեպազրույցը, եթե լրագրողը իրենից հեռու չկանգնի։ Քոչարյանը հրաժարվել է ներողություն խնդրել լրագրողից։ Լրագրողները չորեքշաբթի ցանկանում էին Քոչարյանի լուսանկարով և նրա խոսքերի գրությամբ պաստառ ցուցադրել ԱԺ օթյակից, սակայն, ՊՊԾ ծառայողները, բռնություն կիրառելով, խլեցին պաստառը լրագրողների ձեռքից՝ չներկայացնելով որևէ օրենսդրական հիմնավորում։

ՊՊԾ ծառայողների պահվածքը դատապարտել են լրագրողական կազմակերպությունները, իսկ Ժուռնալիստների միության նախագահը դիմել է Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

Խորհրդարանի օթյակում տեղի ունեցած միջադեպին երեկ Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ես ՊՊԾ-ի աշխատակիցների հետ զրուցել եմ, որ նման բան այլևս չկրկնվի։ Պետք է ասեմ, որ իրենց էլ մեղադրելու չի, որովհետեև, ըստ գործող կանոնակարգի ներս անցկացնել չէր կարելի որևէ պաստառ և իրենց արձագանքելու պատճառը նաև դա է եղել։ Իրենց հետ քննարկել ենք, որ փոփոխություն իրականացնենք, որ իրենք չխոչընդոտեն։ Ես համարում եմ, որ պետք չէր, որ նման ձևով միջամտեին, մի քիչ ավել էր, քան պետք էր»,- ասել էր ԱԺ նախագահը։

Նարեկ Կիրակոսյան