Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել «Վրացական երազանքի» դեմ պատժամիջոցների ակտին

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել MEGOBARI ակտին, որը նախաձեռնվել է ի պատասխան Վրաստանում ժողովրդավարության անկմանը: Այս մասին հայտնել է դեմոկրատ սենատոր Ջին Շահինը, որը նախաձեռնությունը ներկայացրել է հանձնաժողովին։

«Մենք հավանություն ենք տվել MEGOBARI Act-ին, սա հստակ ազդանշան է վրաց ժողովրդին: Մենք աջակցում ենք նրա ջանքերին՝ իր ժողովրդավարական ապագան պահպանելու համար»,- ասել է Շահենը:

Նա հույս է հայտնել, որ վրաց ժողովուրդն ամերիկացի օրենսդիրների գործողությունները կդիտի որպես աջակցության «դրական ազդանշան»։

MEGOBARI-ն հապավում է, վրացերեն այս բառը նշանակում է «ընկեր»։ Օրինագծի ամբողջական անվանումն է՝ «Վրաստանի մոբիլիզացման և կարողությունների զարգացման ակտ՝ հաշվետվողականության, ճկունության և անկախության ամրապնդման համար»: Ակտը նախատեսում է Վրաստանի ղեկավարության դեմ լայնածավալ պատժամիջոցների կիրառում։ Միաժամանակ, փաստաթղթում խոսվում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և անվտանգության աջակցության լայն փաթեթի մասին, եթե Թբիլիսին որոշի վերադառնալ ժողովրդավարության ուղի և հրաժարվել հակաարևմտյան հռետորաբանությունից։

Օրինագծի հեղինակը հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնն է։ Նա նախաձեռնությունը ներկայացրել է 2024 թվականի մայիսին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ միաժամանակ: Ուիլսոնն այն կրկին Կոնգրես է ներկայացրել այս տարվա սկզբին: Երկու կուսակցություններից Կոնգրեսի 18 անդամներ համահովանավորել են օրինագիծը:

Սենատի հանձնաժողովներում քննարկումներից հետո օրինագիծը քվեարկության  Է ներկայացվելու Կոնգրեսի ողջ վերին պալատին։Եթե ​​Սենատը հաստատի այն, ապա օրինագիծը կվերադառնա Ներկայացուցիչների պալատ՝ վերջնական հաստատման համար: Օրենք դառնալու համար այն պետք է անցնի երկու պալատներում և ստորագրվի Միացյալ Նահանգների նախագահի կողմից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի