USCIRF-ն փաստում է Արցախում Բաքվի հանցագործությունները և ԱՄՆ կառավարությանն առաջարկում՝ միջազգային դիտորդ ուղարկել տեղում փաստագրման համար

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2025 տարեկան  զեկույցը, որում անդրադարձ է կատարվում 2024 թվականին իրադարձություններին։ Ադրբեջանին վերաբերող հատվածում, որին առաջարկվում է ընդգրկել հատուկ դիտարկումների ցանկում, նշվում է, որ 2024 թվականին այս երկրում կրոնական ազատության պայմանները մնացել են վատ։ Կառավարությունը շարունակել է ձերբակալել և բանտարկել որոշ շիա մահմեդականների՝ Իրանի հետ նրանց ենթադրյալ կապերի համար: Ձերբակալվածներից շատերին թմրանյութերի հետ կապված կասկածելի մեղադրանքներ են առաջադրվել, որոնք, ըստ տեղեկությունների, կառավարությունն օգտագործել է տարիներ շարունակ այլախոհներին, այդ թվում՝ կրոնական գործիչներին հետապնդելու համար: Փետրվարին իշխանությունները ձերբակալել են տասնյակ շիա մահմեդականների, այդ թվում՝ հոգևորականների և Մուսուլմանական միասնության շարժման (MUM) անդամների։ Զեկույցում ներկայացվում են շարժման մի շարք անդամների ձերբակալությունները։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել՝ հետաքննելու բանտարկյալների նկատմամբ ոտնձգությունների արժանահավատ մեղադրանքները։ Հուլիսին էլ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կամ պատժի կանխարգելման կոմիտեն (CPT) հայտարարել է, որ շարունակում է ստանալ ադրբեջանական ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքի և խոշտանգումների «դաժան գործողությունների» մասին հաղորդումներ, և որ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել այդ պրակտիկան դադարեցնելու համար:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Նշվում է, որ Caucasus Heritage Watch-ը (CHW) ներկայացրել էր նոր արբանյակային փաստագրում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջը վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ: Հունիսին էլ CHW-ը հայտնել է հայկական ևս մի քանի կրոնական վայրերի ոչնչացման մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ արտեֆակտներ, քանի որ Ադրբեջանը վերականգնել է տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը:

Հունիսին էլ Freedom House հասարակական կազմակերպությունը պարզել էր, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու համապարփակ, համակարգված ռազմավարություն», և եզրակացրել է, որ Ադրբեջանի գործողությունները ռազմական հանցագործություններ են և մարդկության դեմ հանցագործություն։

Հաղորդվում է, որ որոշ հայ ռազմագերիներ ադրբեջանական գերության մեջ ենթարկվել են կրոնական հիմքով բռնությունների, այդ թվում՝ բանավոր վիրավորանքի, կրոնական իրերի առգրավման և ոչնչացման։

Հանձնաժողովն ԱՄՆ կառավարությանն առաջարկում է պահպանել Ադրբեջանին հատուկ դիտարկման ցուցակում՝ կրոնական ազատության միջազգային ակտի (IRFA) համաձայն կրոնական ազատության լուրջ խախտումներ կատարելու համար։

Առաջարկվում է նաև նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պետական ​​կառույցների նկատմամբ, ինչպիսիք են ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են կրոնական ազատության կոպիտ խախտումների համար՝ սառեցնելով այդ անձանց ակտիվները և/կամ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ մարդու իրավունքներին առնչվող ֆինանսական և վիզային մարմինների ներքո՝ վկայակոչելով կրոնական ազատության կոնկրետ խախտումները։

USCIRF-ն առաջարկում է նպաստել անկախ միջազգային դիտորդի, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցչի այցը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժառանգությունը ստուգելու և փաստագրելու նպատակով:

Ըստ հանձնաժողովի՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ներկայացնի և ընդունի օրենսդրություն՝ փոփոխելու Ազատության Աջակցության ակտի 907-րդ բաժնի նկատմամբ կիրառվող հրաժարման իրավասությունը՝ պահանջելով հատուկ բարելավումներ Ադրբեջանում կրոնական ազատության ոլորտում, նախքան ԱՄՆ նախագահը կարող է հրաժարվել անվտանգության աջակցության սահմանափակումներից:

Բացի այդ, Կոնգրեսը պետք է լսումներ անցկացնի Սենատի արտաքին հարաբերությունների և/կամ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ընդգծելու համար Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված խնդիրները՝ հիմնվելով Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ լսումների արդյունքների վրա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի