Զախարովան՝ Ալենի Սիմոնյանի՝ ՀԱՊԿ-ի և ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ ձևաչափին չվերադառնալու հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարություններին, որ Երևանը չի պատրասվում վերադառնալ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ձևաչափին։

Նա նախ հիշեցրել է, որ ապաշրջափակման հարցի քննարկումը երեք երկրների ղեկավարները հանձնարարել են  փոխվարչապետներին։

«Հայաստանում այդ հարցով ոչ թե ձեր կողմից նշված պետական գործիչն է զբաղվում, այլ ուրիշ անձ։ Դրա համար պետք է Երևանին դիմել՝ արդյո՞ք փոխվել են տեղերով, պետք է դիմել այն անձին, որը պատասխանատու է այդ ուղղության համար։ Չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ մարդու կոնկրետ հայտարարությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ դա նրա իրավասության շրջանակում չէ»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ խնդրի լուծման համար ստեղծվել է աշխատանքային խումբ Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման համար, մեծ աշխատանք է տարվել՝ համաձայնեցնելու իրավական ու տեխնիկական պարամետրերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ հիմնված փոխադարձության և սուվերենության վրա։

«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցություն, երբեմն ՀՀ իշխանությունների դիրքորոշումը առաջացնում է հարցեր։ Այդ երկու գործոններով համագործակցությունը դադարել է»,- նշել է նա։

Միաժամանակ, Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի հետ կապված, որ Հայաստանը չի վերադառնա կազմակերպության հետ նախկին գործակցությանը։

«Ի՞նչ կարելի է մեկնաաբանել, ավելի լավ է՝ պաշտոնական Երևանը մեկնաբանի։ Դրանից հետո կհասկանանք, թե ինչի հետ գործ ունենք՝ անձնակա՞ն, թե՞ պետական դիրքորոշման»,- հայտարարել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան