Ուսանողին ի՞նչն ա խանգարում հեծանիվով գալ դասի․ ջիպերի, ռենջ ռովերների տրամաբանությունը պիտի փոխենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԿՈւ-ում և բուհում սովորողը, աշխատողը կստանան աջակցություն, եթե որպես փոխադրամիջոց նախընտրի հեծանիվը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունվեց «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Նշվում է, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50%-ը:

«Այս որոշման նախագծով մենք այն ուսանողներին և դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստում են դիտարկել հեծանիվով գնալ դասի և վերադառնալ տուն կամ հեծանիվն օգտագործել որպես տրանսպորտային միջոց, աջակցում ենք այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով՝ տարեկան 16 տոկոս։ Ասում են՝ քաղաքային իշխանությունները ինչո՞ւ հեծանվային ուղիներ չեն ստեղծում, բայց դրա ռեալ պահանջարկը չկա։ Քաղաքային իշխանությունը պետք ա տեսնի, որ էնքան հեծանիվ կա, որ արդեն պրոբլեմ ա։ Ուսանողին ի՞նչն ա խանգարում՝ նստել հեծանիվ, գալ դասի, հետ գնալ իր տուն․ շատ պարզ հարց ա։ Ես անձամբ հեծանիվով Երևանի բոլոր «անմատչելի» տարածքներն անցել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։