Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար է ընտրվել

Լուրեր

23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո քաղաքային խորհուրդն այսօր քաղաքապետի պաշտոնակատար է ընտրել։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ  պաշտոնում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն առաջադրել է Իմամօղլուի տեղակալ Նուրի Ասլանի թեկնածությունը։ Իշխող ԱԶԿ-ի թեկնածուն եղել է Զեյնել Աբիդին Օքուլը։

Քաղաքային խորհրդի նիստում ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Նուրի Ասլանը, որը քվեարկության 3-րդ փուլում ստացել է 177 ձայն, Զեյնել Աբիդին Օքուլը՝ 125 ձայն։

314 անդամից բաղկացած քաղաքային խորհրդում մեծամասնություն ունի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը՝ 185 մանդատով։ Թուրքիայի նախագահ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) ունի 120 մանդատ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP)՝ վեց, «Մեծ միասնություն» կուսակցությունը՝ երկու մանդատ, խորհրդում նաև մեկ անկախ անդամ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի