Ղարաբաղյան շարժումը մենք չպիտի շարունակենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

«Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք: Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է: Պարզապես, ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցնող ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց գերիների վերադարձի հետ կապված։ Փաշինյանը պատասխանեց, որ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հետ կապված նոր բան չունի ասելու։

«Այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել, ապագայում էլ պիտի կիրառենք։ Դա շատ կարևոր հարց է, որը մեզ անհանգստացնում է որպես հումանիտար և քաղաքական հարց»,- նշեց Փաշինյանը։

Պատգամավորի հարցադրումներին ի պատասխան վարչապետը հավաստիացրեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։ Ըստ նրա՝ այդպիսի որևէ բառ կամ նախադասություն գոյություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։