Factor.am-ի հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն վարույթ է հարուցել

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Factor.am-ի «Արտաշատի համայնքապետը հողամասեր է գնել ու ինքն իրեն թույլտվություն տվել եղած շինությունները քանդելու վերաբերյալ» հրապարակման ուսումնասիրությունից հետո վարույթ է հարուցել Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի նկատմամբ։ Այս մասին նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ Factor.am-ը ավելի վաղ գրել էր, որ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը 2023 թվականին հիփոթեքային վարկով 2 հողամաս է գնել նույն համայնքում ու ինքն իրեն թույլտվություն տվել՝ հողամասերի վրայի շինությւոնները քանդելու վերաբերյալ։

Հանձնաժողովի որոշման մեջ նշվում է, որ Կառլեն Մկրտչյանը շահերի բախման վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել ԿԿՀ-ին։

«Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ որոշման ընդունմամբ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն կամ կարող էր կատարել գործողություն, որը առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ նա այդ մասին Օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով, այդ կերպ թույլ տալով Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի, առերևույթ խախտում»,- նշված է որոշման մեջ։

Անժելա Պողոսյան