Հավանական է, որ ես չլինեմ․ Ղուկասյանը՝ իրեն վերագրվող հայհոյախառն ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պահ-պահ-պահ, էդ ինչ ձայնագրություն ա, հիմի մարդու ձենով ինչ ասես կարան տարածեն»,- անդրադառնալով համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրությանը՝ Factor TV-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Համացանցում 28 վայրկյան տևողությամբ ձայնագրություն է տարածվում, որը ներկայացվում է որպես Ղուկասյանի հեռախոսազրույց անհայտ մի անձի հետ.

Ղուկասյան – «Երկար խանութների, դոմիկների մոտից հատ-հատ պայմանավորվի, որ իրիկվա կողմ գան մոտս»։

Զրուցակիցը պատասխանում է, որ «6 անց կես բոլորին հավաքվին, կառնիմ կուգամ»։

Ղուկասյան – «Ասա՝ պո*նիկներ, էդ սաղ ինքն է ձեզի տվել, հիմի, որ ձեր տները կպահենք էդ ինքն է ձեզի տվել, գ*ո*եր»։

Factor TV-ի հետ զրույցում Գյումրիի համայնքապետի թեկնածուն ասում է․

«Հիմի իրանք ինչ ասես կարան տարածեն, մարդու ձենով ինչ ասես կարան սարքեն, բանի տեղ չենք դնում մենք էդպիսի բաները։ Հավանական է, իրենք հիմա ինչ ասես կարան տարածեն մարդուն խայտառակելու և վարկաբեկելու համար։ Էդքան բան։»։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն ինքը՞ չի խոսող անձը, Ղուկասյանը պատասխանեց.

«Հավանական է, որ ես չլինեմ միանշանակ։ Իմ ձայնը եթե գիտեն, իմ ձայնով ինչ ասես կարան սարքեն, արհեստական, ո՞նց է կոչվում դա, բանականություն է, չգիտեմ ինչ է։ Վոբշեմ, դրանք եղած-չեղած իմ համար հաշիվ չի, անցանք գնացինք»,- ասաց Ղուկասյանը և հեռախոսն անջատեց։

Ռոզա Վարդանյան