Ֆինանսների նախարարությունը հերքում է եվրապարտատոմսերի թողարկման և խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման միջև կապը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

2025 թ-ի մարտի 5-ին Հայաստանի կողմից 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխումը խաղաղության համաձայնագրի հարցում «զիջումների» հետ կապելը «մտացածին լուրեր» են։

«Մենք չենք կարող մեկնաբանել մտացածին լուրերը, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ»,- Factor.am-ի հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից:  Նախարարությունն այսպես է արձագանքել լուրերին, թե պարտատոմսերի թողարկումը «գաղտնի» է պահվել և դա կապված է «Ադրբեջանին զիջումների հետ»։ Այդպիսի կարծիք, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը։

Նախարարությունից տեղեկացրել են, որ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված էր ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2025-2027թթ. ռազմավարական ծրագրով (հաստատվել է ՀՀ կառավարության 04.07.2024թ. 1064-Ն որոշմամբ հաստատված ՄԺԾԾ ծրագրով), 2025թ. պետական բյուջեով և ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում (ՖՆ կայքում հրապարակվել է 2024թ. դեկտեմբերին):

Թե ինչո՞ւ է եվրապարտատոմսերի թողարկման մասին նախարարությունը հայտարարել ուշացումով՝ տեղաբաշխումից 9 օր անց, ՖՆ-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության կողմից եվրապարտատոմսերի գնանշումն իրականացվել է 2025թ. մարտի 5-ին, իսկ վերջնահաշվարկը (ներդրողների կողմից պարտատոմսերի ձեռքբերումը և դրանց դիմաց վճարումը)՝ մարտի 12-ին, որը համարվում է նաև թողարկման օր։

«Այս պարտատոմսերը թույլատրվել են առևտրի Լոնդոնի ֆոնդային բորսայում մարտի 13-ին: Ըստ էության, պարտատոմսերի տեղաբաշխման մասին հայտարարությունն արվել է գործարքի իրականացումից հետո, երբ արդեն փաստացի ավարտվել են պարտատոմսերի տեղաբաշխման և դրանց դիմաց վճարման գործարքները:

Միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի տեղաբաշխումը հստակ կանոնակարգված գործընթաց է, որը ենթադրում է նաև որոշակի ժամանակահատվածում տեղաբաշխման վերաբերյալ հրապարակայնության սահմանափակումներ: Միայն այդ ժամկետի ավարտից հետո կներկայացվեն գործարքի մանրամասները:

Թողարկման մասին հայտարարություն արվել է ինստիտուցիոնալ ներդրողների համար նախատեսված հարթակներում (Բլումբերգ, Ռեֆինիտիվ, Լոնդոնի ֆոնդային բորսա), քանի որ եվրապարտատոմսերի թողարկումն իրականացվել է միջազգային կապիտալի շուկայում»,- նշել են նախարարությունից:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին լուրեր էին տարածվել, թե «ՀՀ-ն 750,000,000 դոլարի պարտատոմս է թողարկել, հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան», և դա «խաղաղության պայմանագրի զիջումների գինն է»:

Նույն օրը ֆինանսների նախարարությունը հայտարարել էր եվրապարտատոմսերի թողարկման մասին։ Factor.am-ը հարցում էր ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը, և խոստանալով պատասխանը ստանալուն պես՝ այն հրապարակել։

 

Գայանե Խաչատրյան