ՀՀ-ն 750 մլն դոլարի եվրոպարտատոմսեր է թողարկել․ Ֆինանսների նախարարությունն ինչու ժամանակին այդ մասին չի տեղեկացրել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսերը։ Ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել է, որ միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխումը տեղի է ունեցել մարտի 5-ին և հաջողությամբ է անցել։

Եվրոպարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: Նոր եվրոպարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը 6.75% է:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրոպարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Ըստ նախարարության՝ եվրոպարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թ-ի փոխառությունների ծրագրում: Եվրոպարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը պարտատոմսերի այս թողարկումը բնորոշել է որպես՝ «խաղաղության պայմանագրի զիջումների համար գին»։ Ֆեյսբուքյան իր էջում Դանիելյանը գրել է, թե «հույժ գաղտնի» է պահվել ինֆորմացիան․

«Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ․․․»։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի դիտարկմամբ՝ տարօրինակ է, որ նախարարությունն ուշ է տեղեկացրել եվրոպարտատոմսերի թողարկման մասին, սակայն, ըստ նրա, մասնագիտական շրջանակներն իմացել են այդ մասին:

«Պարտատոմսերը նորմալ տեղաբաշխվել են։ Պահանջարկը 2․6 մլրդ դոլար է եղել, և 750 մլն դոլարն արդեն խոսում է նորմալ տեղաբաշխման մասին։ Եթե համադրենք Թուրքիայի հետ, ապա լավ պայմաններ են»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է Հայկազ Ֆանյանը։

Թե ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունն ուշացումով հայտարարել եվրոպարտատոմսերի թողարկման մասին, Factor.am-ը հարցում է ուղարկել նախարարություն։ Պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։

Գայանե Խաչատրյան