Թրամփը չի բացառել, որ ՌԴ-ն ձգձգում է հրադադարի համաձայնագրի կնքումը

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, ձգձգում են Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիրը։

«Ես չգիտեմ, ձեզ ինչ-որ պահի կտեղեկացնեմ: Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է դրա վերջը տեսնել, բայց կարող է լինել, որ նրանք ժամանակ են ձգում։ Բայց ոչ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը կցանկանար դրա ավարտը տեսնել, և ես կարծում եմ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար տեսնել դրա ավարտը այս պահին»,- ասել է Թրամփը Newsmax-ի հաղորդավար Գրեգ Քելիին։

Նա նաև նշել է, որ երկու կողմերն ամեն շաբաթ կորցնում են, ընդհանուր առմամբ, 2500 զինվորի։

«Նրանք ամերիկացիներ չեն, բայց դա ինձ համար նշանակություն չունի։ Ես տեսնում եմ մարտադաշտերի նկարները, ես կնախընտրեի նույնիսկ չտեսնել դրանք: Կան ձեռքեր, ոտքեր և գլուխներ ամբողջ դաշտում։ Եվ ես պարզապես ուզում եմ, որ դա դադարեցվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի