Հայաստանում սոցիալական ոլորտներին ուղղված ծախսերի մակարդակն անբավարար է. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Բոլորը

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:

Երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը: 2012 և 2015 թվականների տվյալները ցույց են տալիս, որ երեխաներին ուղղված ծախսերում կրթության գծով ծախսերի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 34.7 տոկոս և 31.6 տոկոս, սոցիալական պաշտպանության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 12.7 տոկոս և 12.2 տոկոս, իսկ առողջապահության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 8.4 տոկոս և 8.3 տոկոս:

Ուսումնասիրությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Այն ներկայացնում է Հայաստանում երեխաներին ուղղված ուղղակի, անուղղակի և ընդլայնված ծախսերը՝ երկրում գոյություն ունեցող պետական քաղաքականության և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պարտավորությունների համատեքստում:

«Երեխաներին ու դեռահասներին ուղղված հանրային ծախսերը կարևոր դեր են կատարում աղքատության ազդեցությունը նվազեցնելու գործում: Այսօր գործի դրված միջամտություններն ու քաղաքականության ընտրությունը կորոշեն հայ երեխաների և դեռահասների՝ իրենց ողջ ներուժին հասնելու հավանականությունը հիմա և ապագայում»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Բազմիցս արված հետազոտությունները վկայում են, որ հարաբերականորեն փոքր ֆինանսական ծախսերը վաղ մանկության ընթացքում բազում օգուտներ կբերեն ողջ կյանքում ոչ միայն անհատների, այլև՝ հասարակության և տնտեսության համար»:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվել է նրանց կյանքի պահպանման, զարգացման և պաշտպանության իրավունքների իրացմանը, մինչդեռ մասնակցության իրավունքի իրացմանը բաժին է ընկել միայն մոտ 1 տոկոսը: Սա վկայում է երեխաների և դեռահասների մասնակցության իրավունքի իրացումը խթանելու նպատակով թիրախավորված ներդրումների անհետաձգելի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի վերջիններիս սոցիալական ներառմանն ու զարգացմանը:

Ուսումնասիրության մեթոդաբանությունը նախկինում լայնորեն կիրառվել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ դրա արդյունքում արժեքավոր դասեր են քաղվել; Հայաստանյան ուսումնասիրության համար որպես մոդել կիրառվել է արգենտինյան ձևաչափը, որի շրջանակում էլ Հայաստան են այցելել Արգենտինայի Ազգային Գանձապետարանի գործընկերները: