2017 թ. առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք

Լուրեր

14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
13.08.2026 | 21:37
Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ
13.08.2026 | 21:28
Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք, որից 5-ը դատավորների որոշմամբ, 2-ը` երրորդ կողմի միջամտությամբ:

Դատավորի որոշմամբ դատական նիստերի տեսանկարահանման/լուսանկարահանման ժամանակը սահմանափակելու 5 դեպքերից 4-ի դեպքում դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել դատական նիստի ամբողջական տեսա/լուսանկարահանմանը: Դատարանի որոշմամբ լուսաբանման սահմանափման դեպքերից միայն մեկն է եղել դատավարության կողմերի առարկության պատճառով:

Ավելին, նիստերից մեկի ժամանակ կողմերից մեկը միջնորդել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին վերանայել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին որոշումը, որին դատավորը չի անդրադարձել: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է սահմանափակել տեսա/լուսանկարահանումը՝ լրագրողներին տրամադրելով ընդամենը 10 րոպե ժամանակ (Եղիշե Խաչատրյանի գործը):

Հիշեցնենք, որ լրագրողների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը հաջորդել էր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը, որով կոչ էր արվել դատավորներին՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից: Այնուամենայնիվ, դատավորը հաջորդ դատական նիստին ևս տեսա/լուսանկարահանման ժամանակային սահմանափակում էր դրել:

Տեսա/լուսանկարահանումը ընդամենը 5-10 րոպե թույլատրելու որոշում են կայացրել նաև ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը (Ռուզաննա Եղնուկյանի գործը), Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը (Կարեն Վարդանյանի գործը) և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մելիքսեթյանը (Նարինե Դանիելյանի գործը):

Լրագրողի աշխատանքի սահմանափակման երկու դեպք արձանագրվել է դատավարության կողմ չհանդիսացող անձանց կողմից: Մասնավորապես, փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործի քննության ընթացքում՝ դատական նիստի մասնակիցներից մեկը հարձակվել է «Ասպարեզ» թերթի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել է ֆոտոապարատը և փախել անհայտ ուղղությամբ։

Մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:

Երրորդ կողմի մասնակցությամբ լրագրողի աշխատանքի խոչընդոտման հաջորդ դեպքը գրանցվել է մարտի 6-ին: Այդ օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված է եղել Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության առնչությամբ քրեական գործով արտագնա դատական նիստը: Նիստի ժամանակ ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը դատավորի փոխարեն որոշել է արգելել լրագրողի մուտքն արտագնա դատական նիստին:

ՔԿՀ պետը դատավորին է վերագրում՝ լրագրողին դատական նիստի սենյակ մուտք գործելու արգելքի որոշումը: Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը նախքան արտագնա դատական նիստը տեղեկացված է եղել, որ լրագրողը եկել է ՔԿՀ՝ նիստը լուսաբանելու նպատակով:

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության  դաշտում առկա բացերով:

ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը: Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և՛ դատավորները, և՛ լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար:

Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.

Դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների տեսա/լուսանկարահանման չհիմնավորված արգելքի կամ ժամանակային սահմանափակման պրակտիկայից, առավել հանդուրժող գտնվել դատարանի դահլիճներում լրագրողների աշխատանքի նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:

Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը:

Լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին՝ հետևողականորեն լուսաբանել դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումների դեպքերը և բարձրաձայնել առկա խնդիրները, դրսևորել համերաշխություն և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին: