Իսակովում հողերը կադաստրային արժեքից կրկնակի թանկ են վաճառվել․ ըստ պաշտպանի՝ պետությունը վնաս չի կրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արմեն Սարգսյանը, որպես Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ որևէ լիազորություն չի ունեցել որևէ հողամաս վաճառելու կամ որևէ կերպ միջամտելու այդ գործընթացին։ Այս մասին բացման խոսքում ասաց Իսակովի պողոտայում հողերի ենթադրյալ ապօրինի վաճառքի գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը։

Հիշենցնենք՝ Սարգսյանին 19 դրվագ մեղադրանք է առաջադրված Իսակովի պողոտայում շուկայականից էժան գնով և աճուրդ հայտարարելու փոխարեն ուղղակի վաճառքով հողեր վաճառելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Պաշտպան Տիգրան Ղազարյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը չէ, որ պետք է որոշեր՝ հողերը ինչ գնով պետք է վաճառվեր, քանի որ նախարարությունում կար ֆինանսական վարչություն։ Սարգսյանը չէր նաև որոշում՝ այդ հողերը պետք է ուղղակի վաճառքով վաճառվեին, թե՝ ոչ․ Պաշտպանության նախարարությունում կար նաև իրավաբանական վարչություն։ Բացի այդ՝ այս գործարքը կնքվել է նոտարական գրասենյակում, և եթե խնդիր կար, ապա դա կարող էր արձանագրել նաև նոտարը։

Տիգրան Ղազարյանը նաև նշեց, որ ըստ Հողային օրենսգրքի կարգավորումների՝ ուղղակի վաճառքի դեպքում գույքը վաճառվում է դրա կադաստրային արժեքով, իսկ տվյալ դեպքում բոլոր գույքները վաճառվել են գրեթե կրկնակի արժեքով, այսինքն՝ ոչ թե պետությանը վնաս է պատճառվել, այլ ավելի մեծ գումար է մուտք եղել Պաշտպանության նախարարություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան