ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. փոխնախարարը՝ Գևորգյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
Բոլորը

ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում, այս մասին ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցի, թե անվտանգության ոլորտում ԵՄ-ից ի՞նչ ակնկալիքներ ունենք։ ԱԳ ներկայացուցչի խոսքով՝ մեկնարկել են քաղաքական և անվտանգության երկխոսություն Եվրամիության հետ:

«Արդեն տեղի է ունեցել երկու նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Պետք է նկատել, որ ԵՄ դիտորդների ներկայություն ՀՀ-ում ևս անվտանգային ոլորտում կարևոր գործոն է»,- ասաց նա:

Եվրաքվեի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ ի պատասխան ընդդիմադիր պատագմավորի հարցի ասաց, երբ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, կդառնա նույն անվտանգության համակարգի մաս, ինչ ունի այդ միությունը։

«Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք ԵՄ անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որպեսզի այն տարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է։ Դա միայն զինված ուժերի կամ պաշտպանության մասին չէ, այլև տնտեսության, ժողովրդավարության և ինստիտուտների, որոնք ապահովում են համապարփակ անվտանգություն։ Դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ՝ ակնկալում ենք մտնել այդ անվտանգության հովանոցի տակ»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։