Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել. Միրզոյանի հարցազրույցը

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է.

«Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։

Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։

Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։

Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։
Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։

Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։

Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ։

Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է.

«Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Բրազիլիա երկկողմ հարաբերություններին։

Հարց. Բրազիլիայի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում դուք խոսել եք առևտրային հարաբերությունների մասին և քննարկումներ եք ունեցել կլիմայի հարցերի շուրջ: Ինչպե՞ս անցավ այցը:

Նախարար Միրզոյան. Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս այցին, քանի որ բավականին երկար ժամանակ փոխադարձ այցեր չէին եղել: Ումենք որոշում ակտիվացնել մեր քաղաքական երկխոսությունը Բրազիլիայի հետ:

Մենք ունենք շատ հաջողված և փոխշահավետ համագործակցություն միջազգային հարթակներում: Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, երբ և որտեղ հնարավոր է:

Մենք ունենք գրեթե նույն տեսլականը գլոբալ կառավարման և միջազգային հարաբերությունների համակարգի բարեփոխման վերաբերյալ, քանի որ տեսնում ենք, որ ներկայիս համակարգը պատշաճ կերպով չի գործում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վաղ նախազգուշացման մեխանիզմներին կամ լուրջ խախտումների և զանգվածային բռնությունների կանխարգելմանը:

Բրազիլիան կհյուրընկալի COP30-ը, իսկ Հայաստանը՝ կենսաբազմազանության COP17-ը (2026 թվականին): Մենք գնահատում ենք Բրազիլիայից ստացած աջակցությունն ընտրությունների ժամանակ: Այս երկու իրադարձությունները, բնականաբար, մեզ ավելի են մոտեցնում: Մենք նաև մտադիր ենք կազմակերպել և իրականացնել որոշ համատեղ միջոցառումներ:

Հարց. Որոնք են ձեր սպասումները COP30-ից

Նախարար Միրզոյան. «Այս պահին դժվար է ասել: Բայց ինչ կարող եմ հաստատել, այն է, որ COP30-ը հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զարգացող երկրների և ընդհանրապես Գլոբալ Հարավի կարիքներին:

Կարծում եմ, որ, ըստ տարբեր գնահատականների, այս ասպեկտը որոշակիորեն բացակայել է նախորդ COP-ներում»։