Սարգսյանը կանխակալ է. արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանը՝ ոստիկանապետի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
Բոլորը

Արփինե Սարգսյանը կանխակալ է: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը՝անդրադառնալով Ուրիխանյանի միջադեպի վերաբերյալ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հայտարարություններին:

«Կա քաղաքացու ահազանգ, որ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծ է եղել, վնասվածքներ են եղել, 8 հոգի են եղել։ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծի արդյունքում չստանալ վնասվածք և անկախ փորձագիտական գնահատմամբ դա չֆիքսվի, սա ուղղակի պիտի դառնա օբյեկտիվ քննության առարկա։ Ինտենսիվ ծեծի արդյունքում թե՛ հիվանդանոցը, թե՛ դատաբժիշկը պետք է տային ավելի բարդ նկարագրություն, քան ֆիքսված է»,- ԱԺ պաշտպանության և անվտագության մշտական հարցերի հանձնաժողովում այսօր հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանալով Տիգրան Ուլուբաբյանի՝ Վանաձորի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկվելու մասին հարցին։

Նախարարի պնդմամբ՝ լինի ՀՀ քաղաքացի, թե ԼՂ բռնի տեղահանված անձ, եթե կա իրավունքների խախտման փաստ՝ մոտեցման
տեսանկյունից չկա տարբերություն։

«Դեպքի մասով այս պահին չեմ կարող գնահատականներ տալ։ Եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանների նկատմամբ, ապա կլինի պատասխանատվություն` սուտ մատնության համար»,- նշել է Սարգսյանը և կոչ արեց հարցը միակողմանի չմեկնաբանել։

Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Տիգրան Ուլուբաբյանի վնասվածքներն արձանագրվել են բժշկական կենտրոնում և հենց բժշկական կենտրոնի ահազանգի հիման վրա է բացվել այս գործը:

Նշենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանն այսօր կառերեսվի ոստիկանների հետ, որոնք, նրա պնդմամբ, Վանաձորի Ոստիկանության բաժնում խոշտանգել են իրեն։

Այսօր, ժամը 16:00-ի սահմաններում նախատեսված էր Ուրիբաբյանի և երկու ոստիկանի առերես հարցաքննություն, սակայն ժամը 16:00-ի սահմաններում քննիչը փաստաբան Ռոման Երիցյանին հայտնել է, որ ոստիկանները ցանկանում են փաստաբանի մասնակցությամբ առերեսվել, ուստի՝ առերեսումը հետաձգվել է մինչև 18:30։

Արաքս Մամուլյան