Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը փակվել է էլեկտրական ենթակայանում հրդեհի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը մարտի 21-ին փակ կլինի էլեկտրական ենթակայանում հրդեհի պատճառով, որն օդանավակայանին էլեկտրաէներգիա է մատակարարում։ Այս մասին ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

«Օդանավակայանին էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով «Հիթրոու»-ում զգալի անջատում է տեղի ունեցել։ Մեր ուղևորների և գործընկերների անվտանգությունը պահպանելու համար «Հիթրոու»-ն փակ կլինի մինչև մարտի 21-ի ժամը 23:59-ը։ Ուղևորներին խորհուրդ է տրվում չգնալ օդանավակայան, այլ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրենց ավիաընկերությանը»,- ասվում է X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում։

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ հրդեհը բռնկվել է մարտի 20-ի ուշ երեկոյան Լոնդոնի արևմուտքում գտնվող էլեկտրական ենթակայանում՝ օդանավակայանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 16 հազար բնակարաններ ու տներ։

Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։

Հաղորդվում է, որ օդանավակայանի փակման պատճառով առնվազն 1351 չվերթ կչեղարկվի։ Տասնյակ չվերթներ արդեն տեղափոխվել են այլ օդանավակայաններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի