Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով Ուկրաինայի հետ կստորագրի հազվագյուտ հանածոների պայմանագիրը

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Ուկրաինայի հետ կստորագրվի հազվագյուտ օգտակար հանածոների և բնական պաշարների մասին համաձայնագիրը, և որ երկրի համար խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերը «բավականին լավ» են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ այս շաբաթ ունեցած բանակցություններից հետո, գրում է Reuters-ը։

«Մենք շատ լավ ենք ընթանում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված: Եվ այն, ինչ մենք անում ենք, շատ շուտով Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը միջոցառման ժամանակ։

Նա անդրադարձել է այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր առանձին քննարկումներին, որոնք ուղղված են պատերազմին վերջ դնելուն։

«Մենք կցանկանայինք տեսնել պատերազմի ավարտը, և ես կարծում եմ, որ մենք լավ ենք ընթանում այդ հարցում։ Հուսով եմ, որ կարող ենք շաբաթական հազարավոր մարդկանց փրկել մահից: Ամբողջ իմաստը դա է, և ես հավատում եմ, որ մենք դրա կանենք»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի