Նոր էսկալացիայի վտանգ. Փաշինյանի պատրաստակամությունն ու Ալիևի լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է Երևանի և Բաքվի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Փաշինյանը վերջին երկու օրում արդեն 3-րդ նմանատիպ գրառումն է կատարում Ֆեյսբուքում։ Փաստաթղթի համաձայնեցման մասին կողմերի պաշտոնական հայտարարությունից անցել է արդեն 1 շաբաթ, բայց կողմերը դեռ ստորագրման վայրի ու ժամկետների մասին ընդհանուր հայտարարի չեն եկել։ Մինչ Երևանը պայմանագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն նոր պայմաններ է առաջ քաշում։

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կառավարությունում լրագրողների հետ զրույցում հաստատում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել նաև վայրի և օրվա հետ կապված հարցերը։

Տարբեր են խաղաղության ձգտող Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները։ Ալիևի վարչակազմը համաձայնագրի համաձայնեցված լինելու մասին հայտարարելուց անմիջապես հետո տեղեկատվական պատերազմ սկսեց։ Այդ պահից սկսած Բաքվից արդեն 10-րդ հայտարարությունն է հնչում այն մասին, թե հայկական զինուժը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ի հակադարձումներին, որ դրանք կեղծիք են, այսօր միացավ նաև ԱԽ քարտուղարը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը վերջին օրերին տեղեկատվական ֆոն է ապահովում ինչ-որ գործողության համար, իսկ Երևանը խաղաղության մասին հայտարարություններով փորձում է հնարավոր էսկալացիան կանխել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը չի կարծում, թե Փաշինյանի գրառումները կարող են իրավիճակից ելք լինել։

Չնայած խաղաղության մասին խոսակցություններին, համաձայնագրի տեքստի հաստատմանը և միջազգային հանրության ակտիվ արձագանքին՝ Տիգրան Գրիգորյանը, այնուհանդերձ, չի բացառում էսկալացիայի հավանականությունը։

Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագիր ստորագելու պատրաստակամություն չի տեսնում նաև ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Ըստ նրա՝ Ալիևը դեմ է որևէ փաստաթղթի ստորագրմանը, որով խաղաղություն է լինելու տարածաշրջանում։

Նշենք, որ չնայած համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելուն՝ կողմերից որևէ մեկը չի հրապարակում ամբողջական տարբերակը, որը բաղկացած է 17 կետից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան