Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, ինչո՞ւ է Ադրբեջանը դիմադրում այն ստորագրել․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի շահերին հակասում է, որ մենք կրակենք Ադրբեջանի ուղղությամբ, այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից վերջին օրերին տարածած ապատեղեկատվությանը, իբրև, հայկական կողմը կրակում է։

«Այս տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանքային չունի։ Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կփոխվի Ադրբեջանի դիրքորոշումը և խաղաղության պայամանգիրը կստորագրվի։ Որևէ տրամաբանություն չկա, թե ինչու են նրանք ձգձգում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Եթե չեն ստորագրում, գուցե ապակայունացնող նպատակներ ունեն։ Այդ նպատակները տեսանելի են ամբողջ աշխարհի համար։ Չեմ կարծում, որ դրանով Ադրբեջանը կարող է հեռուն գնալ»,- նշեց նա։

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը նաև անդրադարձավ ընդդիմադիրների այն դիտարկումներին, որ խաղաղության պայմանագիրը միակողմանի զիջումներ պարունակող և կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է ինչո՞ւ Ադրբեջանն այն չի ստորագրում։

Արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանը կեղծ տեղակատվական ֆոնով, գուցե, հող է նախապատրաստում, այպես կոչված, միջանցք բացելու համար, Խաչատրյանն ասաց՝ «Զանգեզուրի միջանցք» ոչ ոք չի կարող ուժով բացել։

Մանրամասները՝ տեսանյութում։