Լրագրողից մինչև բժիշկ․ ովքեր են ընդգրկված «Եվրադաշինքի» ընտրական ցուցակում

Լուրեր

15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Բոլորը

Գյումրիի արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ Քաղաքի կառավարումը ստանձնելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն, 3 դաշինք, որոնք մարտի 15-ից քարոզարշավ են իրականացնում։

Factor.am-ը ներկայացնում է, թե ովքեր են ընդգրկված ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակներում։

«Հանրապետություն», «Հայաստանի եվրոպական» և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները ընտրություններին մասնակցում են «Եվրադաշինք»-ով։

Ընտրական ցուցակում ընդգրկված է 25 անձ։ Ցուցակը գլխավորում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա լրագրող է, քաղաքացիական ակտիվիստ և հասարակական գործիչ։ Բարսեղյանը տարիներ շարունակ զբաղվել է մեդիայի ազատության և հակակոռուպցիոն պայքարի հարցերով։ Մասնակցել է 2008-ի և 2018 թվականի ակցիաներին։

«Եվրադաշինքի» ընտրական ցուցակի երկրորդ համարը անկուսակցական Գայանե Գևորգյանն է, նա փաստաբան է, նաև դասախոսում է «Պրոգրես» համալսարանում։ Նախկինում աշխատել է Բարսեղյանի ղեկավարած Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում։

Ցուցակի երրորդ համարը բուժքույր Անուշ Կարապետյանն է։ Չորրորդ համարը գիտաշխատող է՝ Արա Պապանյան։ Հինգերերոդ համարը անհատ ձեռնարկատեր Կարեն Ղուկասյանն է։ Ցուցակի հաջորդ համարը լրագրող է՝ Լուսինե Մովսիսյան։ Յոթերորդ համարը մարզիչ է՝ Հրանտ Պետրոսյան։ Նրան հաջորդում է անհատ ձեռներեց Գագիկ Մկրտչյանը։ Իններորդ համարը «Ստոմա դենտ» ատամնաբուժական կլինիկայի ադմինիստրատոր Շուշանա Հարությունյանն է։ Տասներորդ համարը մեդիաարտադրող է՝ Արամ Խաչատրյան։ Նրան հաջորդում է Սուրբ Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ Կարապետ Ալեքսանյանը, որն աշխատել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Տասներկուերորդ համարը կրկին անհատ ձեռնարկատեր է՝ Անահիտ Մկրտչյան։ Նրան հաջորդում է «Երկխոսություն» մեդիակենտրոնի ղեկավար Վահե Ղազարյանը։ Ընտրական ցուցակի տասնչորսերորդ համարը՝ Էլինա Շահբազյանը, որևէ տեղ չի աշխատում։ Տասնհինգերորդ համարը՝ Կարապետ Բերդիկյանը, աշխատում է «Վերականգնողական կենտրոն»-ում որպես մերսող։ Նրան հաջորդում է աշխատանք չունեցող Տիգրան Բիլազուկյանը։

Ցուցակի տասնյոթերորդ համարը՝ Ալինա Անտոնյանը, ՇՊՀ արտաքին կապերի և ծրագրերի համակարգողն է։ Տասնութերորդ համարը ուսուցչուհի է՝ Գոհար Մկրտչյան։ Նրան հաջորդում է անհատ ձեռներեց, բժիշկ-ստոմատոլոգ, «Ստոմ արտ» կլինիկայի տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ Քսաներորդ համարը անհատ ձեռներեց, շինարար Կարապետ Ջուլֆակյանն է։ Քսանմեկերորդ համարը՝ Արմինե Միքայելյանը, դասախոս է Շիրակի պետական համալսարանում։ Քսաներկուերորդ համարը ուսուցչուհի է՝ Փերուզա Ջուլֆակյան։ Քսաներեքերորդ համարը՝ Համեստ Գուլքանյանը, չի աշխատում։ Քսանչորսերորդ համարը՝ Սամվել Հովհաննիսյանը, տնտեսվար է Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցում։ «Եվրադաշինքի» ընտրական ցուցակը եզրափակում է թոշակառու Սվետլանա Զախարյանը։

Factor.am-ն արդեն ներկայացրել է, թե ովքեր են ընդգրկված ՔՊ ցուցակում։ Հաջորդ հրապարակումներում կներկայացնենք, թե ովքեր են ընդգրկված մյուս 7 քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում։

Արփի Հակոբյան