Դպրոցների և բուժհիմնարկների տնօրենները՝ «Մեր Սարիկի» գլխավորած ցուցակում․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները Գյումրիում

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Գյումրիում այսօր մեկնարկում է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։

Քաղաքի կառավարումը ստանձնելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ։ Factor.am-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քվեաթերթիկում սահմանած հերթական համարների, ներկայացնում է, թե որ ուժն ինչպես է տալիս քարոզարշավի մեկնարկը և ովքեր են ընդգրկված ընտրական ցուցակներում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն վերջերս ՔՊ-ի շարքերը համալրած Սարիկ Մինասյանն է, քարոզարշավն սկսում է Մինասյանի թաղից։ ՔՊ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սարիկ Մինասյանը բնակվում է Գյումրիի «գծի հետև» կոչվող թաղամասում, այն գտնվում է երկաթգծի կայարանի շրջակայքում։ Իշխող ուժը որպես կարգախոս ընտրական պաստառներին գրել է․ «Սարի պես Գյումրու թիկունքին», մինչ այս, սակայն, շրջանառել էին «Մեր Սարիկը»։ Ինքը՝ Մինասյանը, ԼՀԿ-ական նախկին պատգամավոր է, մինչ ՔՊԿ-ն համալրելը Փաշինյանին սուր քննադատում էր պատերազմի պարտության համար։

Իշխող ուժի ցուցակի երկրորդ համարը Աննա Հակոբյանի մորական կողմից ազգական, ատամնաբույժ Վահագն Մկրտչյանն է։ Ցուցակում են նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նրա ընկերուհիները՝ Քնարիկ Հարությունյանն ու Լիլիթ Մուրադյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, նրա ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, իսկ ցուցակը եզրափակում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են նաև բուժհիմնարկների և դպրոցների տնօրեններ ու աշխատակիցներ։ Այսպես, ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, թեկնածուներից Աստղիկ Բեյբուտյանը «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ- տնօրենն է, Կարեն Թորոսյանը՝ շտապօգնության հյուսիսային տարածաշրջանի ղեկավարը, Դավիթ Դավոյանը՝ «Բեռլին պոլիկլինիկա»-ի տնօրենը, Գայանե Ղուկասյանը՝ «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենն է, Իննա Դանիելյանը՝ Ազատանի բուժամբուլատորիայի տնօրենն է, Կարեն Գևորգյանը Գյումրու ԲԿ-ի տնօրենի տեղակալն է, առողջապահական ոլորտից ցուցակում է նաև Արիգա Ռաֆայելյանը, նա Շիրակի մարզպետի աշխատակազմի, առողջապահության և սոց․ հարցերի գլխավոր մասնագետն է։

Կրթության ոլորտից ՔՊ-ի ցուցակում են՝ «Ն․ Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գայանե Ղուկասյանը, նույն դպրոցի հոգեբան Հռիփսիմե Հակոբյանը, «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Վարդանյանը, «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող Անահիտ Շահնազարյանը, «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյանը, Մայիսյանի միջնակարգ դպրոցի զինղեկ Լիլիթ Ավետիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, նույն դպրոցի պահակ Սամվել Ասատրյանը, «Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, Գյումրու Լ. Մնացականյանի անվան ձմեռային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովհաննես Սարգսյանը, Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը, Գյումրու թիվ 18 միջն. դպրոց տնօրենի ժ/պ Լիանա Հարությունյանը, «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Նազելի Ադամյանը։

Թե ինչպես են բուժհիմնարկների և դպրոցների աշխատակիցները իրենց ղեկավարների անմիջական մասնակցության դեպքում կարողանալու ազատ ընտրություն կատարել, բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ տարիներ շարունակ հենց այս կազմակերպություններն են եղել վարչական ռեսուրսի չարաշահման աղբյուրներից մեկը։

Ցուցակում է նաև «Հուշ» սգո սրահի խոհարար Խաչատուր Գասպարյանը, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի բազմաթիվ աշխատակիցներ։

Factor.am-ը հաջորդ հրապարակումներում կներկայացնի, թե ովքեր են ընդգրկված մյուս ութ քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։

 

Նարեկ Կիրակոսյան