Եվրոպական մի շարք երկրներ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն արագացնելու կոչ են անում

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը պետք է անհապաղ հստակ ճանապարհային քարտեզ մշակի, որպեսզի Ուկրաինան դառնա դաշինքի լիիրավ անդամ։ Ըստ POLITICO-ի՝ համատեղ նամակում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի բարձրաստիճան դիվանագետները Բրյուսելին կոչ են արել պատրաստել «կոնկրետ առաջարկներ, թե ինչպես վճռականորեն առաջ տանել Ուկրաինայի անդամակցության գործընթացը»:

Սա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ եվրոպական երկրները փորձում են աջակցել Կիևին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ խորացող տարաձայնությունների պայմաններում:

«Վերահաստատելով մեր լիակատար և միանշանակ հավատարմությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին՝ մենք կոչ ենք անում արագացնել անդամակցության գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ՝ հավելմամբ, որ եկել է այդ ուղղությամբ հավակնոտ ու արդյունավետ լուծումների ժամանակը։

Մինչ Եվրաանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրապարակավ առաջարկել է, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին մինչև 2030 թվականը, ստորագրողներն այժմ ցանկանում են քայլեր ձեռնարկել՝ համոզվելու համար, որ դա իրականում տեղի կունենա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի