Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրումը չի ​​քննարկվել

Լուրեր

17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը չի քննարկվել երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Նշվում է, որ Կրեմլը հայտնել է, թե Ռուսաստանի առաջնորդը կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունը Կիևին:

«Մենք հիանալի զրույց ունեցանք, այն տևեց գրեթե երկու ժամ։ Մենք խոսեցինք շատ բաների մասին, բայց չենք քննարկել օգնությունը»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։

Բացի այդ, նա ասել է, որ Ռուսաստանն այժմ առավելություն ունի ռազմական գործողություններում, քանի որ նրա զորքերը շրջապատել են մոտ երկուսուկես հազար ուկրաինացի զինվորի։

Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Պուտինը «պահանջել է ամբողջությամբ դադարեցնել օտարերկրյա ռազմական օգնությունը և Կիևին հետախուզական տեղեկատվության տրամադրումը»՝ որպես «հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային պայման»։

Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ էր գնահատել Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի