ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները մարտի 23-ին կրկին բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Ռուս պաշտոնյաների հետ հրադադարի շուրջ բանակցությունները կշարունակվեն կիրակի՝ մարտի 23-ին, Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ամերիկյան կողմից կմեկնեն Ջիդդա, սակայն չի հստակեցրել, թե ով է մասնակցելու խորհրդակցություններին ռուսական կողմից։

Պատասխանելով Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների և թիրախների վրա հարձակումները դադարեցնելու մասին հարցին՝ Ուիթկոֆն ասել է. «Կարծում եմ, որ այդ երկու հարցերն արդեն համաձայնեցված են ռուսների հետ: Ես, իհարկե, հույս ունեմ, որ ուկրաինացիները կհամաձայնեն դրան»:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա հրադադարը պետք է ներառի, ընդհանուր առմամբ, «էներգետիկան և ենթակառուցվածքները»:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում էին փետրվարի 18-ին հանդիպում անցկացրել։ Մարտի 11-ին Ջիդդայում բանակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի