Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում տասից ավելի «տուժողներ» են ցուցմունք տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
23.06.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ
23.06.2026 | 10:25
ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 10:12
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Մարթա Կոս
23.06.2026 | 10:09
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.06.2026 | 09:39
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլ գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը՝  դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ավրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով պայմաններ ստեղծել ծանոթանալու նիստի արձանագրությանը և դրան կից ձայնագրությունը։ Զեյնալ Աղաևը բավարարել է միջնորդությունը և հայտարարել, որ հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ ծանոթանալ դատական ​​նիստի արձանագրությանը։

Ավելի ուշ տուժողներն են հարցաքննվել։ Իբրև տուժող ներկայացված Ռահիբ Ֆաթալիևը, Սահավաթ Ռաջաբովը, Ֆարիդ Մամեդովը, Սանան Միրզալիևը, Սամիր Մալիկովը, Ջեյհուն Խանկիշիևը, Ալեսքեր Ջաֆարովը, Սաֆա Մամեդովը, Ալիշ Շամիևը, Էլդար Հուսեյնովը, Էլվին Թագիևը և այլք հայտարարել են, թե Ռուբեն Վարդանյանին ճանաչում են ԶԼՄ-ներից ու սոցցանցերից։ Նրանք նաև ասել են, թե տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տարբեր տեսակի զինատեսակներից, այդ թվում՝ ձեռքի նռնակներից «հայկական ռազմական սադրանքի արդյունքում՝ ծառայելով ժամանակին Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում»։

Տուժողներից յուրաքանչյուրը դատարանին խնդրել է խստագույն պատիժ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։

Հրապարակվել են նաև մարտի 11-ին տեղի ունեցած դատաքննության ընթացքում «տուժողների» դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի