Թրամփը Իրանին սպառնացել է «սարսափելի հետևանքներով», եթե հութիների հարձակումները չդադարեն

Լուրեր

17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ Թեհրանը կբախվի «սարսափելի հետևանքների», եթե Եմենի հութիները շարունակեն հարձակումները միջազգային նավագնացության ուղիների վրա, գրում է BBC-ն։

Նա նշել է, թե Իրանի ղեկավարությունը պատասխանատվություն կկրի «հութիների կողմից արձակված յուրաքանչյուր կրակոցի համար», որոնց երկար ժամանակ աջակցում է Թեհրանը: Խումբը հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երեք անգամ թիրախավորել է ամերիկյան ավիակիրը:

Հութիները կիրակի Կարմիր ծովում առաջին անգամ փորձել էին հարձակվել USS Harry S Truman նավի վրա՝ Եմենում ԱՄՆ-ի մահացու հարվածներից հետո:

Պենտագոնը հայտարարել է, որ շաբաթ օրվանից ի վեր հարվածներ է հասցրել Եմենում 30 թիրախների, ինչն ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական գործողությունն է Մերձավոր Արևելքում այն ​​բանից հետո, երբ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն:

«Հութիների արձակած յուրաքանչյուր կրակոց այս կետից կդիտարկվի որպես կրակոց, որն արձակվել է Իրանի զենքից և ղեկավարությունից:Եվ Իրանը պատասխանատվություն կկրի, կկրի դրա հետևանքները, և այդ հետևանքները կլինեն սարսափելի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

ԱՄՆ նախագահը մեղադրել է Իրանին խմբավորմանը ֆինանսավորում, զենք և հետախուզական տվյալներ մատակարարելու մեջ, ինչը Թեհրանը հերքում է։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հերքել է, որ Իրանը խախտում է Եմենի զենքի մատակարարման էմբարգոն և ասել, որ Իրանը ներգրավված չէ տարածաշրջանում ապակայունացնող որևէ գործողության մեջ: Դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի դեմ «անհիմն մեղադրանքներ» ներկայացնելու մեջ։

Երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ Պենտագոնի պաշտոնյաներն ասել են, թե ԱՄՆ-ի հարձակումները Եմենի վրա ուղղված են ավելի լայն թիրախների, քան նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք արտոնվածները։

Գեներալ-լեյտենանտ Ալեքս Գրինկևիչն ասել է, որ զոհերի թվում են անօդաչու թռչող սարքերի հութի փորձագետներ: Նա հավելել է, որ «քաղաքացիական բնակչության զոհերի վերաբերյալ հավաստի ցուցումներ չկան»։ Վաշինգտոնն ասում է, որ Հութիի որոշ առանցքային գործիչներ են մահացածների թվում են,թեև խմբավորումը դա չի հաստատել:

Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելն էլ ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում ռեժիմի փոփոխության։

«Այս արշավն անողոք է լինելու՝ նրանց հնարավորությունները խաթարելու և տարածաշրջանում նավագնացության ուղիները բացելու և մեր հայրենիքը պաշտպանելու համար»,- ասել է նա։

Հութիները հայտարարել են, որ իրենք կշարունակեն թիրախավորել Կարմիր ծովով նավագնացության ուղիները, քանի դեռ Իսրայելը չի ​​վերացրել Գազայի շրջափակումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի